Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լուկաշենկոն կորոնավիրուսի ռուսական թեստերն անարդյունավետ է անվանել

Լուկաշենկոն կորոնավիրուսի ռուսական թեստերն անարդյունավետ է անվանել
18.04.2020 | 14:36

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը հրաժարվել է ռուսական արտադրության կորոնավիրուսի ախտորոշման թեստերից, դրանք կեղծ դրական արդյունք են ցույց տալիս: Լուկաշենկոն STV հեռուստաալիքով ասել է. «Մենք շատ ենք թեստավորում, բայց ես պետք է անկեղծորեն ասեմ, թե ինչ եմ հայտնաբերել՝ հիմնվելով այս տեղեկատվության վրա, և ոչ միայն ես. թեստերն անպիտան են: Այստեղ նույնիսկ ռուսաստանցիներ են հետազոտվել (նրանք եկել են ատոմակայան), բոլոր 15 հոգին բուժվել են, հետազոտվել և թեստավորվել ռուսական թեստերով. բոլորը դրական արդյունքով: Կրկին հոսպիտալացվել են բուժման նպատակով: Հրաժարվեցինք ռուսական թեստերից, վերցրինք մերը՝ չինականը. միայն մեկ դրական պատասխան»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Խոսքը 15 ռուսաստանցու մասին է, որ աշխատում են Գրոդնոյի շրջանում ատոմակայանի շինարարությունում: Անցած շաբաթ նրանք հոսպիտալացվել էին կորոնավիրուսի ախտորոշմամբ:


Լուկաշենկոն հավելել է, որ Կոմունարկայի հիվանդանոց այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հաղորդել է ռուսաստանյան թեստերի 40%-անոց արդյունավետության մասին: Բելառուսի նախագահի կարծիքով, դրանց արդյունավետությունը չի գերազանցում 30%-ը: Նա բելառուսներին կոչ է արել «կորոնավիրուսի հետ կապված շատ չտանջվել»: Ռուսաստանը կորոնավիրուսի ախտորոշման 10 000 թեստ է անվճար տրամադրել Բելառուսին: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ոչ ոք չի մահանում և չի մահանա կորոնավիրուսից: Նրա կարծիքով, մարդիկ մահանում են ոչ թե վարակից, այլ քրոնիկ հիվանդություններից, որոնք սրվում են դրա ֆոնին:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ